Քաղաքապետարանի «Թեժ գծին» ստացվել է 209 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս