Արմեն Աշոտյանը ներկայացրել է իր հեղինակած երգի խոսքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում հրապարակել է երգահան և երգիչ Հայկոյի հետ համագործակցության արդյունքում ստղծված երգի խոսքերը: «Ինձ խոստացիր» երգը հեղինակել է Ա. Աշոտյանը:

«Սիրելի կանայք և աղջիկներ,

Ձեր բազմաթիվ խնդրանք-պահանջներով հրապարակում եմ «Ինձ խոստացիր» երգի խոսքերը: Հուսամ, կհավանեք

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:

Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:

Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:

Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ … »:




Լրահոս