
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, թե Հայաստանի և ԵՄ-ի միջև ինչ փաստաթուղթ կստորագրվի մայիսին Ռիգայում նախատեսված «Արևելյան գործընկերության» հերթական գագաթնաժողովի ժամանակ:
«Հիմա գնում է մտքերի փոխանակում, բանակցություններ կապված այն հանգամանքի հետ, որպեսզի մենք շարունակենք եվրոպական ուղղությամբ մեր գործակցությունը` դրա հետ միասին հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք մենք ունենք ԵՏՄ-ի առաջ»,- նշեց Շ. Քոչարյանը և հավելեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ անվանում է ունենալու ստորագրվող պայմանագիրը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված համաժողովին, որին ներկա են գտնվելու նաև ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները, Շավարշ Քոչարյանն ընդգծեց . «Սերժ Սարգսյանը ներկա կլինի, եթե աշխատանքային գրաֆիկը թույլ տա»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում