
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին №2530 որոշման նախագիծը:
Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում, նախագծի նախաձեռնողն է եղել ինքնաառաջադրված պատգամավոր, «Відродження» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն:
Հավելենք, որ Գերագույն ռադայում փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվել: