armlur .am -ի տեղեկություններով Պռոշյանի 26/01 ընտրատեղեմասում, որը գտնվում է քաղաքային մշակույթի տանը, 15 րոպե առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք: Հանձնաժողովի անդամների վկայությամբ մի խումբ հանարապետականներ մտել են
26/01 տեղամաս եւ վեճի բռնվել հանձնաժողովի նախագահ Աղվան Սահակյանի հետ: Հանրապետականններին դուր չի եկել, որ ընտրական փաստաթղթերը համարակալված են եղել ոչ թե աճման կարգով, այլ նվազման կարգով: Վերջիններիս այս ամենը առիթ է եղել, որ նրանք ծեծի ենթարկեն հանձնաժողովի նաախագահին ու նրան ստիպեն վերադասավորի փաստաթղթերը: “Սրանք մի խումբ հանրապետական լակոտներ էին, որոնք ոչ թե եկել էին կարգը պահպանելու, այլ ծեծկռտուք սարքելու ու մարդ ծեծելու”,-armlur .am-ի հետ զրույցում լացակումաց ասաց հանձնաժողովի անդամներից մեկը, որը հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ: Մեր տեղեկություններով այդ երիտասարդները Հանրասպետական թեկնածու Արթուր Մուրադյանի կողմնակիցներն են եղել, որոնք ծեծի են ենթարկել Պռոշյանի 26/01 ընտրատեղեմասի նախագահ Աղվան Սահակյանին: Մեր տեղեկություններով
Աղվան Սահակյանի վիճակը վատ է:
Հանրապետականները ծեծել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ