Ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չե՞ք բերում, որ ընդունենք. Ալ. Արզումանյանը` Զ. Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Արտաքի հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման ներկայացվեց Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին, որով Փոստանջյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը՝ իր պահանջներով հանդերձ, Ազգային ժողովի կողմից ընդունել որպես փաստաթուղթ:

«Քանի որ հռչակագիրն ընդունվել է համայն հայության կողմից, և փաստացի բոլորի դիրքորոշումը ներկայացված է այս հռչակագրում, ԱԺ-ն պետք է այս հռչակագրին օրենքի ուժ տա, ԱԺ-ի կողմից ընդունված փաստաթուղթ պետք է ունենանք»,-ասաց Փոստանջյանը:

ՀԱԿ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց,  «Ինձ ուղղակի հետաքրքրում է՝ ո՞նց են նման մտքեր հավաքվում, ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չե՞ք բերում, որ ընդունենք, ո՞նց ենք հիմնավորում, որ հայտարարություն ընդունենք ուրիշի գրված տեքստը»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այս տարի Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցն է, և ողջունելի կլինի, որ ողջ հայության կողմից ընդունված հռչակագիրն ընդունվի ԱԺ-ի կողմից: «Եթե զուգահեռներ եք անում «Մահվան տեսիլ»-ի հետ, կարող եմ ասել, որ Ձեր տրամաբանության ներքո է»:

« Դուք սրանով նվաստացնում եք այս հռչակագիրը և փորձ անում ՀՀ-ի արտաքին քաղաքական դոկտրինում փոփոխություն կատարել, իսկ Չարենցը հանճարեղ պոետ է, հայ ժողովրդի հպարտությունն է»,- հայտարարեց Արզումանյանը:

Փոստանջյանը համաձայնեց, թե ժամանակն է, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն լինի, ոչ թե լինի ՀՀՇ-ի դոկտրինը, Ալեքսանդր Արզումանյանն էլ կոչ արեց որևէ կուսակցության չվիրավորել:




Լրահոս