Հնդկաստանում մալուխներ ծամող կապիկները խոչընդոտում են համացանցի զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մակակաները դարձել են անսպասելի խոչընդոտ Հնդկաստանում, մասնավորապես` Վարանասի քաղաքում համացանցի զարգացման ճանապարհին: Հնդկաստանի վարչապետ Նարենդրի Մոդին համացանցային ծառայությունների բարելավման ծրագրի համաձայն` երկրում քաղաքային իշխանությունները սկսել են ընդլայնել օպտիկամանրաթելային ցանցը:

Հնդկաստանի իշխանությունները ծրագրավորել են մոտակա 3 տարվա ընթացքում շուրջ 700 հազար կմ մալուխ քաշել ողջ երկրի տարածքով, որպեսզի համացանցին միացնեն շուրջ 250 հազար բնակավայր: Այդ նպատակների համար ծրագրավորվում էր հատկացնել 18 միլիոն դոլար: Սակայն կապիկները, ովքեր ուտում են օպտիկամանրաթելային մալուխները, խանգարել են այդ ծրագրին:

«Մենք չենք կարող այստեղից վերացնել տաճարները, որտեղ ապրում են լարերը ծամող կապիկները»,- փաստել է սերվիսային ինժեներներից մեկը, ում հետ շփվել է Reuters-ի լրագրողը:




Լրահոս