
Սեւան քաղաքի թիվ 23/08 ընտրատեղամասում ժամը 8.08-ի դրությամբ, ընտրությանը մասնակցել են 8 քաղաքացիներ: Այս ընտրատեղամասում ընդգրկված է 1949 քաղաքացի: Նշված տեղամասում մեր թղթակիցը նկատել է, որ քվեախցիկում գտնվող 1949-ի ծնված Կոլյա Հունանյանի ձեռքում թուղթ կա, որի վրա գրված է ավագանու թեկնածու՝ Ռոբերտ Հարությունյանի անունը: Մեր թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է, որ իրեն ուղորդել են որպեսզի ընտրի նշված ավագանու թեկնածուին: