
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Դուբայից և մտերիմների շրջանակում նշել իր փեսայի` Կարապետ Գուլոյանի Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելը: Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` կերուխումին ներկա են եղել ԱԺ պատգամավոր, Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը և մոտ շրջապատից մի շարք մարդիկ:
Հիշեցնենք, որ երեկ Կառավարության որոշմամբ Աբովյանի նախկին քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի պաշտոնում, իսկ նախկին մարզպետ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: