ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ մկները կարողանում են երգել մարդու լսողության համար անհաս դիապազոնում:
Կենսաբաններն ուսումնասիրել են մկների «երգեցողությունն» ու համոզվել են, որ նրանց «երգացանկը» չափազանց հարուստ է. կախված նպատակից` նրանք ամենատարբեր ձայներ են հանում: Այսպես, արու մուկն ունակ է բարձր ու բարդ հնչյուններ արտաբերել, եթե նա մոտակայքում զգում է, սակայն չի տեսնում հակառակ սեռի մկանը: Իսկ եթե իգական սեռի մուկը տեսանելիության գոտում է գտնվում, նա «երգում է» ավելի հանգիստ:
Բացի այդ` մեզ համար անլսելի ձայների միջոցով մկների ձագերը կանչում են իրենց ծնողներին:
«Անգամ գիտնականներից քչերը գիտեն, որ մկներն իրականում երգում են»,- ասում է հետազոտության հեղինակ Ջոնաթան Շաբուն: