
Այսօր` սեպտեմբերի 22-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ “Դինո Գոլդ Մայնինգ քոմփանի” ՓԲԸ-ի հարակից տարածքում, ակտիվացել են սողանքային երեւույթներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: