
«Թաջ Մահալ. հայուհին եւ Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայալեզու տարբերակը ներկայացվել է «Հայրենիք» հայրենակցական միության Բեյրութի գրասենյակում: Ցուցադրությանը ներկա են գտնվել լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ:
Հիշեցնենք, որ հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաեւ հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն