Պուտինի` հիվանդ լինելու մասին լուրերը ճիշտ էին. The Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուս զինվորականներն ու հետախույզներն ասել են իրենց ամերիկացի գործընկերներին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը հիվանդ է եղել, երբ մարտ ամսին 11 օր շարունակ չի հայտնվել հանրության առջև»,- ասվում է The Times-ի հոդվածում:

«Էլբա խմբի» (ռուս ու ամերիկացի պաշտոնանկ արված բարձրաստիճան պաշտոնյաների միավորում) հանդիպումներից մեկի ժամանակ մասնակիցներից մեկը տեղեկացրել է հրատարակչությանը.

«Անդամներից մեկը խոստովանել է, որ Պուտինը հիվանդացել է և որ դրանով է բացատրվում նրա կարճատև անհետացումը մարտ ամսի սկզբին: Նա վստահեցրել է, որ Պուտինը պահում է իշխանությունը, ինչպես նաև դժգոհել է, որ ՌԴ քաղաքական մշակույթը բավարար զարգացած չէ ու ունակ չէ խոստովանել ՌԴ առաջնորդի ցանկացած հիվանդություն կամ  թուլություն: Մասամբ սա բացատրվում է նրանով, թե ինչպիսի ստորացուցիչ կերպով է արևմտյան մամուլը ներկայացրել Բորիս Ելցինին»:




Լրահոս