
Սեւան քաղաքի թիվ 23/08 տեղամասում փոխվեցին հանձնաժողովի անդամները: Այս պահի դրությամբ նշված տեղամասում ընտրությանը մասնակցել է 142 ընտրող: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը: