ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 3-ին` ժամը 15:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայութուն