Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` ձուկը կթանկանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ ձկնամթերքի շուկայում թանկացումներ չպիտի արձանագրվեն: Այս մասին «Ժողովուրդ»-ին վստահեցրեց ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը:

«Ո´չ, ձուկը չի թանկանա: Հակառակը՝ մենք ձկնաբույծներով իջեցրել ենք ձկան գինը: Վստահեցնում եմ, որ այն կպահպանվի ինչպես Զատիկի նախօրեին, այնպես էլ` հաջորդող օրերին»,- վստահեցրեց Բունիաթյանը:

Իսկ թե որքանով կիրականանան Արմեն Բունիաթյանի խոստումները, ցույց կտա ժամանակը: Փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում տնտեսվարողներն առիթից օգտվելով կամ արհեստական դեֆիցիտ ստեղծելով՝ մի քանի օրով գները կտրուկ թանկացնում են:

Այս մտահոգությանն ի պատասխան՝ Բունիաթյանն ասաց. «Ամեն դեպքում, ձկան արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները չեն պատրաստվում թանկացնել իրենց արտադրանքը, իսկ թե խանութների, սուպերմարկետների սեփականատերերն ինչպես կվարվեն, այս մասով տեղյակ չեմ»: Հուսանք՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը քնած չի մնա:




Լրահոս