
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը չի ցանկանում պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը հավակնություն ունի դառնալու ՀՀ գլխավոր դատախազ:
Երեկ՝ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո, փորձեցինք ՀՔԾ պետից պարզել, թե որքանով են իրական լուրերը, որ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազ դառնալու գաղափարով տարված, վերջին շրջանում հնարավորինս հաճախակի է այցելում Սերժ Սարգսյանին: Բայց, ինչպես միշտ, Վահրամ Շահինյանը, հարցը լսելով, ոչինչ չպատասխանեց:
Իսկ երբ հարցը կրկնեցինք և հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ չի ցանկանում պատասխանել, նա ոչինչ չասող, անհաղորդ հայացքով երկար նայեց և դարձյալ որևէ բան չխոսելով՝ շտապեց դեպի իր ծառայողական ավտոմեքենան: