Ֆիլիպիններն Ասիայի այն քիչ երկրներից է, որտեղ գերակշռում են քրիստոնյաները, ընդ որում, նրանց մեծ մասը կաթոլիկ է:
Զատկից առաջ ավագ շաբաթի համար նրանք իրենց սովորույթներն ունեն, որոնք «արևմտյան» մարդու համար չափազանց էկզոտիկ են: Ավագ հինգշաբթին ու ուրբաթն այնպիսի ավանդույթները ունեն, ինչպիսին է ինքնախոշտանգումն ու 200 կգ խաչը մեջքին տանելը, որոնք կփոխեն ձեր պատկերացումները քրիստոնեական հավատքի մասին: