Իրանի հյուսիս արևմտյան հատվածում այսօր, ժամը 9.40-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքից, այս անգամ երկրաշարժը գրանցվել է Ահար քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 4.3 մագնիտուդ: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 10.1 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, մասնավորապես Սյունիքի մարզում, քանի որ էպիկենտրոնը Սյունիքի մարզկենտրոն Կապանից գտնվել է 73 կմ դեպի հարավ: