
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնության է հասել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Նա 2015 թվականի ամռանը կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով: Սակայն Իսպանիայի հավաքականի դարպասապահը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Իսպանական ակումբի հետ Կասիլյասի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Ինչ վերաբերում է նրա աշխատավարձին, ապա 2015/16 թվականների մրցաշրջանում այն կազմելու է 7.5 մլն եվրո, մինչդեռ 2016/17-ին` 7 մլն եվրո, իսկ ներկայումս Կասիլյասը ստանում է 8 մլն: