Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան հավաքականների միջև ընկերական հանդիպումը: 23-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ մղեց մեր հավաքականին՝ 1:0: 54-րդ րոպեին Կրասիմիր Կապովը հավասարեցրեց հաշիվը: 59-րդ րոպեին Աբրահամ Պորտուգալյանը կրկին առաջ մղեց մեր հավաքականին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան հավաքականների միջև ես մի ընկերական հանդիպում տեղի կունենա ապրիլի 5-ին:




Լրահոս