“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունից armlur .am-ին հայտնեցին, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի հարակից տարածքում գտնվող բնապահպաններից ահազանգ են ստացել խոշոր հրդեհի մասին, որը սպառնում է նաեւ անտառածածկ տարածքների: Նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են ԱԻ նախարարությանն ու հրշեջներին, բայց ընդամենը մեկ մեքենա է եկել, ինչը շատ քիչ է նման ծավալի հրդեհը մարելու համար: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել:
Լուսանկարները` Սիմոնյանի և Սևակ Գալստյանի