
Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում 7 տուրից հետո A մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4,5, Սերգեյ Գրիգորյանցը և Հովհաննես Գաբուզյանը` 4-ական միավոր: Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Իվան Բուկավշինը, Դանիլ Դուբովը և Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):
B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը վաստակել է 5,5 միավոր և Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) եւ Լին Չենի (Չինաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Վահե Բաղդասարյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 4,5-ական միավոր:
C մրցաշարում Բորիս Օֆիցերյանը եւ Արթուր Ղարագյոզյանը վաստակել են 5-ական միավոր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 4-ին: