
Հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը տեղափոխվել է Միլանի հիվանդանոց: Նա ներկա է գտնվել Fendi նորաձեւության տան ցուցադրությանը եւ այնտեղ ուշաթափվել է: Ականատեսների վկայությամբ, 54-ամյա դերասանուհին երկար ժամանակ ուշքի չի եկել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Շերոն Սթոունը ցուցադրությանը ներկա է գտնվել իր երիտասարդ ընկերոջ` Մարտին Միքի հետ: Շերոն Սթոունը երկար ժամանակ տառապում է ծանր գլխացավերով: