Գյուղի երեխան 9-րդ դասարանն ավարտի, ոչխար չպահի, այլ սովորի՞. Աշոտ Բլեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազգային ժողովում ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և այն որակեց կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Ըստ նախագծի՝ պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը:

Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ: Այդ շեմը ձեւակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ եւ ավագ դպրոցներում: Ըստ նախարարի՝ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը: Սակայն այս կարճ ժամանակահատվածում ԿԳ նախարարի այս առաջարկին շատերը հասցրել են դեմ արտահայտվել:

Նրանցից մեկն էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ. «Ես չեմ ընկալում, թե ինչ է ավում: Չունեմ բացատրություն: Կեղծիք է ու ձեւականություն: Այն, ինչից պետք է ազատվել: Այսինքն՝ սովորողն իր կյանքի ժամանակը, իր եւ իր ծնողների նյութական ռեսուրսները զոհի՞ ու տա հանուն ձեւական մի փաստաթղթի՝ անվանենք 12-ամյա պարտադիր կրթություն: Մեր ժամանակ՝ այսօր, երբ մարդիկ համատարած սոված են, օր առաջ բոլոր միջոցառումներով պետք է խրախուսվի, որ մարդը կարողանա գումար աշխատել, տուն պահել, հարազատի խնամքը վերցնել իր վրա: Մարդը սոված է, չաշխատի՞, որ պահի իր մորը, քրոջը: Ի՞նչ եք ուզում՝ գյուղի երեխան 9-րդ դասարանն ավարտի, ոչխար չպահի, այլ եւս երեք տարի նստի ու սովորի՞: Ես չեմ հասականում, թե ինչ են ուզում այս կերպ անեն»: Սպասենք եւ տեսնենք՝ կընդունվի՞ այս առաջարկը, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս