Իհարկե, ես կցանկանայի վերադառնալ «Միլան». Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ միակ թիմը, ուր կցանկանար վերադառնալ, «Միլանն» է:

«Ինձագին չի սխալվել՝ ընդունելով «Միլան»-ում աշխատելու տարբերակը: Երբ առաջարկում են մեծ թիմ մարզելու հնարավորություն, պետք է ընդունել: Իհարկե, ես կցանկանայի վերադառնալ «Միլան»: Դա միակ թիմն է, ուր կցանկանայի վերադառնալ «Ռեալ»-ից հետո»,- նշել է նա:

Նշենք, որ իտալացի մասնագետը «Միլան»-ը գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2001-2009 թվականներին:




Լրահոս