
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին բաց կթողնի «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպումը: Նա շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր փետրվարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վան Պերսին կարող է շարք վերադառնալ ապրիլի սկզբին, սակայն «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Պերսին պատրաստ չէ «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղին: