Մեկնաբանությունները, գուցե, խեղաթյուրում են Նարիշկինի խոսքերը. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ խոսնակ Սերգեյ Նարիշկինը Հայաստանում գտնվելու օրերին սպառնալիք-զգուշացում էր արել Հայաստանին, թե վերջինս կարող է հանդիպել դժվարությունների, եթե հանդգնի երազել «և´…և´»-ի քաղաքականությունը շարունակելու մասին:

Armlur.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչպես է վերաբերվում Նարիշկինի հայտարարություններին, և որքանով է դա զգուշացում համարում:

«Ճիշտն ասած, ես պարոն Նարիշկինի հայտարարությանն ինքս տեղյակ չեմ, և կարծում եմ, որ այն մեկնաբանությունները, որ կան, գուցե, մասամբ տեղին են, գուցե, մասամբ խեղաթյուրում են այն խոսքերը, որ ասվել է», – նշեց նա:

Ֆարմանյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ՌԴ հետ համագործակցությունը դիտում է որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը և հավելեց, որ հետասյու ևս պետք է  բոլոր ոլորտներում խորացնել հարաբերությունները:

Անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովին և Եվրոպական միության հետ հետագա համագործակցության հարցին` պատգամավորը հույս հայտնեց, թե կարելի է ակնկալել, որ այնտեղ քաղաքական հայտարարություն կլինի այն մասին. որ ԵՄ-ն և Հայաստանը սկսելու են բանակցությունների փուլ: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` դրա արդյունքում հնարավոր կլինի նաև ստորագրել նոր փաստաթուղթ:




Լրահոս