Անտեղի, անհեթեթ, անբարոյական քայլ. ՀՀԿ պատգամավորը` «Հիմնադիր խորհրդարան»-ի ցույցերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՛վ իշխանամետ, և՛ ընդդիմադիր գործիչները «Հիմնադիր խորհրդարան»-ի` ապրիլի 24-ից սկսվող շուրջօրյա հանրահավաքները ժամանակավրեպ, անտեղի և ահեթեթ քայլ են համարում: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությանը, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

«Էլ չասենք, որ անբարոյականություն է: Կարելի է սպասել` մի քանի օր անցնի, այդ ժամանակ սկսեն ակցիաներ անել», – նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե այդ օրը ոչ մի կտրուկ քայլերի չեն դիմի և միայն երեկոյան են սկսելու ցույցերը, պատգամավորը նշեց. «Չեն էլ կարող դիմել, բայց այդ օրը ընտրել քաղաքական մեսսիջ տալու համար , սա ուղղակի, եթե չասեմ անբարոյականություն է, ուղղակի հիմարություն է»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս