Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գրանցված Սարգիս Պողոսյանը Զովունի գյուղի բնակիչ Ուսո Ավդալյանի անձնագրով այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 10.30-ի սահմաններում 27/02 ընտրատեղամասում քվեարկել է գործող գյուղապետի օգտնին: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: 27/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը մոտեցել է ընտրատեղամասում ծառայությունը իրականացնող ոստիկանին եւ հայտնել կատարվածի մասին: Ինչից հետո ոստիկանության Նաիրի բաժնում հաղորդում է տրվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լոռու մարզի բնակիչը Կոտայքի մարզում ուրիշի անձնագրով քվեարկել է գործող գյուղապետի օգտնին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ