
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ, ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:
Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը: Բացի սա՝ լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ ևս: Այս կապակցությամբ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվելու: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, ոչ հաստատել և ոչ էլ հերքել է սահմանափակումների մասին տեղեկությունները»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։