ավարտվել է ընտրական գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւան քաղաքի 23/08 տեղամասում ժամը 20.02-ին ավարտվել է ընտրական գործընթացը եւ սկսվել է քվեների հաշվարկը: Նշված տեղամասում, նախնական տվյալների համաձայն 1956 ընտրողից քվեարկել է 921 ընտրող: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 33 թեկնածու:




Լրահոս