Արագածոտնի մարզի Կարբի գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններն անցել են լարված մթնոլորտում: Ոստիկանության միջամտությամբ կանխվել են վեճերը: 2400 հնարավոր ընտրողից մոտ 2340 հոգի մասնակցել է ընտրության:
Հիշեցնենք, որ գրանցված թեկնածուներն են գործող ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանը, անկուսակցական Կարո Բաղդասարյան, ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Մելքոն Մայիլյանը, անկուսակցական Սիմոն Մելքոնյան: