
Ամերիկուհին ստիպված է եղել ծննդաբերել խցանման մեջ, որն առաջացել է նախագահ Բարաք Օբամայի` Լուիսվիլ ուղևորության պատճառով: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», հայտնում է տեղական WLKY պորտալը:
Արտակարգ ծառայություն հեռախոսազանգը հնչել է տեղի ժամանակով ժամը 17:15-ի սահմաններում: Բժիշկները չեն կարողացել հասնել մինչ ծննդաբերող կինը, քանի որ ճանապարհները փակ են եղել Օբամայի ժամանման պատճառով:
Ծնունդն օգնել է ընդունել բուժքույրը, ով ևս հայտնվել էր խցանման մեջ: Ծննդաբերությունն անցել է բարեհաջող, երեխան լույս աշխարհ է եկել առողջ: Շուտով տղան ու նրա մայրիկը տեղափոխվել են հիվանդանոց: