
ԱՄՆ Ալաբամա նահանգում ազատ է արձակվել տղամարդը, ով բանտում իր մահապատժին է սպասել գրեթե 30 տարի: 58-ամյա Էնթոնի Ռեյ Հինթոնը 1985 թ մեղավոր է ճանաչվել Բիրմինգեմ քաղաքի ռեստորանի երկու մենեջերների սպանության մեջ:
Տղամարդն այս ողջ ընթացքում պնդել է, որ անմեղ է, իսկ անցած տարի որոշվել է վերանայել նրա գործը:
Երբ նոր քրեական փորձաքննության ժամանակ մասնագետներին չի հաջողվել ապացուցել, որ սպանության վայրում գտնված փամփուշտներն արձակվել են Հինթոնի տնից հայտնաբերված ատրճանակից, գործը փակվել է:
Հինթոն Բրայան Սթիվենսոնի փաստաբանը հայտարարել է, որ նրա պաշտպանյալը դատապարտված է եղել այն պատճառով, որ չի կարողացել իրեն թույլ տալ որակյալ փաստաբանական խորհրդատվություն:
Դուրս գալով բանտից` Հինթոնը փաթաթվել է իր հարազատներին «շնորհակալ եմ Հիսուս» խոսքերով: