Պենտագոնը դեռ շարունակում է պատրաստվել Իրանի դեմ պատերազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնը փորձարկել է իր սպառազինության ամենախոշոր հակաբունկերային ավիառումբը, որն ունակ է բանակցությունների խափանման դեպքում ոչնչացնել անգամ ամենաամուր միջուկային օբյեկտն Իրանի տարածքում,.հայտնում է Wall Street Journal-ը:

«Մինչ Օբամայի ադմինիստրացիան ջանք էր գործադրում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական համաձայնագիր կնքելու համար, Պենտագոնը կատարելագործել է իր առավել ավերիչ զինամթերքի տեսակներն, ինչպես նաև` ռադիոէլեկտրոնային հակազդեցության միջոցները»,- հայտնում է հրատարակչությունը:

Հիշեցnենք, որ ապրիլի 2-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հիմք են դրել Իրանի միջուկային խնդրի կարգավորման ապագա համապարփակ ծրագրի հիմքերը:




Լրահոս