
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները վերադառնում են կուսակցություն: Մասնավորապես` ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի եղբայրը և հարազատները վերադարձել են կուսակցություն:
Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ անհարկի շահարկումներ են տեղի ունենում սենսացիա ստեղծելու նպատակով:
«Նրանք վաղուց են եղել կուսակցության անդամ, սակայն տեխնիկական պատճառներով` անդամատոմսերը չեն ստորագրվել: Դա չի նշանակում, որ դուրս են եկել, հիմա նորից կուսակցություն են մտնում»,- մանրամասնեց Վահան Բաբայանը: