“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
“ՖԲ-ի իմ ընկերները խնդրել էին հավելյալ տեղեկություններ հրապարակել Գրաչովի մահվան վերաբերյալ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Պավել Գրաչովը մահացել է ինսուլտից, որը առաջացել է արյան ճնշման շեշտակի աճից: Ըստ նույն աղբյուրների Գրաչովը սեպտեմբերի 11-ին հյուր է եղել իր ընկերներից մեկի տանը, որտեղ սունկ է ճաշակել: Տուն վերադառնալուն պես՝ ուշագնաց է եղել և հարազատները նրան տեղափոխել էին հիվանդանոց”: