
Երեկ երեկոյան Թուրքիայի Իզմիր նահանգում երկաթգծային վթար է գրանցվել: Այնտեղ ռելսերից դուրս է ելել ուղևորատար գնացքի մի քանի վագոն:
Արտակարգ իրավիճակը գրանցվել է Իզմիրի Փանջար կայարանից ոչ հեռու. փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից. դրանցից մեկն ընկել է կողքի վրա: Հայտնի է, որ կան տուժածներ, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում:
Այժմ դեպքի վայրում աշխատում են վերանորոգողներ: Նրանք վերամբարձ կռունկների օգնությամբ վագոնները վերադարձնում են ռելսերին: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: