«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հանրահավաքներ է կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ 2015 թվականի ապրիլի 8-ին ժամը 13:00-ին Արթիկի Մշակույթի տան դիմացի հրապարակում և նույն օրը ժամը 16:00-ին Վանաձորի Արցախ պուրակում հրավիրում է հանրահավաքներ: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ շարժման պաշտոնական կայքից:

Հանրահավաքների ընթացքում Շարժումը տեղեկացնելու է Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, մեր ժողովրդին ոտքի հանելու և «կեղեքիչ ռեժիմին հեռացնելու գործընթացը սկսելու քայլերի մասին»

«Ռեժիմին հեռացնելու գործը սովորական ներքաղաքական պայքար կամ իշխանափոխության հերթական ընդվզում չէ: Ռեժիմը սպիտակ ցեղասպանություն է իրականացնում մեր երկրում, ուստի նրան հեռացնելը ազգային-ազատագրական պայքար է:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը և նրա առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը հայրենասեր և պատվախնդիր գյումրեցիներին կոչ են անում մասնակցել ապրիլի 8-ի հանրահավաքներին և միանալ ազգային ազատագրական պայքարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Շարժումը հանրահավաք էր անցկացրել Գյումրիում, որի ժամանակ դանակահարել էին հանրահավաքի մասնակիցներից Հրաչիկ Միրզոյանին:




Լրահոս