
Ապրիլի 10-ին կայանալու է Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևայի պաշտոնական այցը Մոսկվա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Ըստ տեղեկության` Ալիևայի այցը կայանալու է ՌԴ օլիմպիական կոմիտեի հրավերով:
Այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՌԴ ղեկավարության, նաև` պետդումայի պատգամավորների, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի ղեկավարության հետ:
Նշվում է, որ ակնկալվում է Ալիևայի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: