«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացրել է հնադարյան Խաթրա պարթևական քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում, փոխանցում է Associated press-ը:
Զինյալներն ավիրել են հնադարյան արձաններ ու մշակույթի այլ իրեր, որոնք գտնվում են պատմական հուշարձանի տարածքում, հրազենային զենքի ու մուրճի միջոցով, իսկ այնուհետև բուլդոզերներով հողին են հավասարեցրել հնադարյան գյուղերը հողին:
Նշենք, որ Խաթրան ներառված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, յուրահատուկ ճարտարապետության համար: