
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արա Հակոբյանն ազատվել է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում և Մալայզիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: