Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Բագրատ Հարությունյանը` ստանալով 3 հազար 332 ձայն: Այս մասին armlur .am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից: Անկուսակցական Թաթուլ Ավետիսյանի օգտին քվեարկել են 2 հազար 67 ընտրող, իսկ Կոմունիստական կուսակցության թեկնածու Ռադիկ Հարությունյանի օգտին քվեարկել են 171 ընտրող: Ըստ ստորագրությունների գրանցվել եւ քվեաթերթիկ են ստացել 5 767 ընտրող, որոնցից 151 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, ում օգտին քվեարկել են 5 հազար 350 ընտրող: 1 159 ձայն է ստացել անկուսակցական Դիմիտրի Իսպիրյանը, 766 ձայն` ՀՀԿ-ական Գրիշա Հովեյանը եւ 739 ձայն էլ ստացել է անկուսակցական Արմեն Գալստյանը: Ըստ ստորագրությունների գրանցվել եւ քվեաթերթիկ են ստացել 8 360 ընտրող: Այդ քվեաթերթիկներից 300 անվավեր են ճանաչել: Ճամբարակում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը իր օգտին ստանալով 2 հազար 701 ձայն: 53 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Սեւանում քաղաքապետ է ընտրվել կրկին միակ թեկնածու ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը` իր օգտին ստանալով 7 203 ձայն: 541 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Վարդենիսում էլ քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը` ստանալով 3 346 ձայն, իսկ ԲՀԿ-ական Աշոտ Մարտիրոսյանը ստացել է 2 հազար 195 ձայն: Քվեարկությանը մասնակցել են 5 հազար 712 ընտրող: Իսկ 143 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: