Իրանի հետ պայմանագրի կնքումը սպառնում է Իսրայելի գոյությանը. Նեթանյահու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությանն անհրաժեշտ է ուժեղացնել Թեհրանի վրա ճնշումը մինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «լավ համաձայնագրի» կնքումը: Նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կառավարության արտահերթ նիստի ավարտին:

Նիստի ժամանակ քննարկել են իսլամական հանրապետության հետ ապագա համաձայնագրի սկզբունքները, որոնց հիմքը դրվել է շվեցարական Լոզան քաղաքի բանակցությունների ժամանակ:

«Կա այլընտրանք՝ ամուր դիրքորոշում, Իրանի վրա ճնշման ուժեղացումը մինչ այն պահը, քանի դեռ լավ գործարքը չի կնքվել»,- հայտարարել է Նեթանյահուն: Նրա խոսքերով՝ Լոզանի պայմանավորվածություններն Իսրայելի համար սպառնալիք են ներկայացնում:

«Իսրայելի կառավարության կոշտ դիրքորոշումը գործարքի կնքման վերաբերյալ միասնական է,- հայտարարել է վարչապետը: – Նման գործարքը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար և հարցականի տակ կդնի Իսրայել պետության գոյատևումը»:




Լրահոս