Խոսրովի արգելոցում տեղի է ունեցել կենդանիների ապօրինի որս. (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջերս “Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնության անդամներն այցելել են “Խոսրովի անտառ” պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, ուր հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք):
Ինչպես տեղեկացնում են “Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնության անդամները, մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն:
Նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենը ինչ հայտնաբերել են:
 
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, որոնք, ըստ նախաձեռնության անդամների, քրեորեն հետապնդելի արարքներ են:
 
“Այն, որ “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է”,- գրում են բնապահպաններն իրենց տարածած հաղորդագրության մեջ:
 
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ “հյուրերն” իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում:
Ըստ բնապահպանների, այն թույլ է տալիս արձանագրելու, որ այս ամենը կատարվել է ու շարունակվում է կատարվել ևԲ “Խոսրովի անտառե պետական արգելոց ՊՈԱԿ-ի, և  “Խոսրովի անտառ” պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ, և չի բացառվում նրանց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ:
 
Բնապահպանները նաև հիշեցնում են, որ “Խոսրովի անտառ” պետական արգելոցում առկա ապօրինի շինության դեմ դեռևս սույն թվականի հուլիսի 28-ին իրենք բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին, ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հրավիրվել է աշխատանքային քննարկումը, որին ներկա են գտնվել նաև նախաձեռնության անդամները:
Սույն քննարկման ժամանակ շոշափվել է Խոսրովի արգելոցի տարածքում առկա շինության հետագա “ճակատագրի” հարցը, որի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը բարձրացրել է նաև բնապահպան-ակտիվիստներին արգելոցի տարածք մուտքի ու ելքի թույլտվության և արգելման հարցերը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նաև հայտարարել էր՝ որևէ մեկն իրավունք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք՝ առանց իր թույլտվության. “Եթե ցանկանում եք կատարել մոնիտորինգ,ապա մենք ձեզ կտրամադրենք ուղեկցող, ով ձեզ կուղեկցի արգելոց”,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարը:
 
Բնապահպանները միաժամանկ հիշեցնում են, որ շինության վերաբերյալ նախարարը նաև նշել է,ր որ այն պետք է ապամոնտաժվի, հակառակ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի դատարան՝ ընդդեմ այդ շինությունը կառուցող “Հովազաձոր” ՍՊԸ-ի:
Վերջինս ժամանակ էր խնդրել մինչև ս. թ. սեպտեմբերը, սակայն, ինչպես արձանագրում են նախաձեռնության անդամները.”Ավաղ, ինչպես տեսնում ենք սայլը տեղից չի շարժվել, շինությունը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում”:




Լրահոս