
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է ամերիկացի Ջոն Իսներին Մայամիի «Մասթերս-1000»-ի կիսաեզրափակչում:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 30 րոպե և ավարտվել 7:6 (7:3), 6:2 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը մրցաշարի եզրափակչի ուղեգիր է նվաճել: Իր կարիերայի 51-րդ տիտղոսի համար 27-ամյա թենիսիստը կմրցակցի բրիտանացի Էնդի Մարեյի հետ: