
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին է մոտեցել մի տղամարդ եւ մատնացույց անելով 29-ամյա Սերգեյ Խ.-ին` հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 00.15-ին, Սերգեյ Խ.-ն Թումանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: