
Բելառուսի ԿԸՀ-ն հայտնում է, որ երեկ Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրություններում 110 շրջանից ընտրվել է 109 պատգամավոր: Մինչդեռ ընդդիմությունն ահազանգում է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին: Խորհրդարանում մեկ տեղ դեռ ազատ է, քանի որ տվյալ շրջանում թեկնածուն այլընտրանք չի ունեցել և ընտրությունները չեղյալ են հայտարարվել: Բելառուսի երկու խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին ընտրությունները` հայտարարելով, որ դրանք լինելու են անազատ և անարդար: Պաշտոնական տվյալներով մասնակցությունը կազմել է 74.3 տոկոս: Տեղական անկախ դիտորդները հայտարարել են, որ մասնակցության ցուցանիշն արհեստականորեն ուռճացված է, իսկ Մինսկի որոշ ընտրատեղամասերում պաշտոնական թվերը գրեթե կրկնակի կեղծված են: