Forbes-ի վարկածով Տաշիր գրուպը մտել է ռուսական ընկերությունների թոփ-200-ի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի ամենախոշոր 200 մասնավոր ընկերությունների աղյուսակը:
Ըստ Forbes-ի` ֆավորիտներն այն ընկերություններն են, որոնք օգնում են իրականացնել պետական հսկայական նախագծերը, ճանապարհներ և խողովակաշարեր են կառուցում: 
Forbes-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է “ՏԱԻՖ” ընկերությունը, որը մասնագիտացած է նավթավերամշակման և էներգետիկայի ոլորտում: 
Ընկերության 2011 թվականի հասույթը կազմել է 433.5 մլրդ ռուբլի: Ընկերությունում աշխատում է 45 800 մարդ։ Երկրորդ տեղում է շինարարական “Ստրոյգազկոնսալտինգ” ընկերությունը` 333 մլրդ ռուբլի հասույթով: Լավագույն եռյակը եզրափակում է “Մեգապոլիս” ընկերությունը, որը զբաղվում է մեծածախ առևտրով:
Նշենք, որ Forbes-ի կազմած աղյուսակում տեղ է գտել նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանի “Տաշիր” ընկերությունը:
“Տաշիրը” գտնվում է լավագույն 200 մասնավոր ընկերությունների աղյուսակի 32-րդ տեղում: Ընկերության հասույթը 2011 թվականին կազմել է 77 մլրդ ռուբլի: Ընկերությունն ունի 35.700 աշխատող:




Լրահոս